Պաղեստինա-հոլանդական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը լուսանկարվել է անկեղծ կերպարով և հիացրել երկրպագուներին։ Համապատասխան նկարները հայտնվել են նրա Instagram-ի էջում։
27-ամյա մոդելը կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում կեցվածք է ընդունել դիմահարդարման աթոռին՝ նկարահանող խմբի կողմից շրջապատված։ Տեղադրված կադրերում հայտնին կրում է սև ներքնազգեստ և խալաթ։
Երկրպագուները հիացել են մոդելի արտաքինով և սկսել են հաճոյախոսություններ գրել հրապարակման տակ գտնվող մեկնաբանություններում։ «Բոլոր ժամանակների մեծագույն մոդելը», «Դու անիրական ես և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ», «Բնական գեղեցկություն», «Հավերժ մեր թագուհին», «Հրեշտակ», - գրել են նրանք:
Նյութի աղբյուր՝
https://lurer.com/?p=546138&l=am