ԵԱՏՄ-ում կարևոր տեղ է զբաղեցնում անդամ երկրների տրանսպորտի, լոգիստիկայի, թվային ենթակառուցվածքների համատեղ զարգացման աշխատանքները, երրորդ երկրների ակտիվ զարգացող շուկաների հետ Միության տրանսպորտային կապի ավելացումը։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Բելառուսն այսօր» պորտալը։

Նա նշել է, որ անդամ երկրների ենթակառուցվածքային հնարավորությունների համադրումը և միջազգային կազմակերպությունների ու զարգացման ինստիտուտների ներուժի իրացումը կարող է և պետք է ապահովի մայրցամաքային տրանսպորտային, լոգիստիկ, առևտրատնտեսական տարածք ստեղծելու խնդրի լուծումը։

«Նման ջանքերի համակցման լավ օրինակ է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որն իրականացվում է նախագահ Պուտինի նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ։ Սա բեկում կլինի տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում։ Կարևոր է այս նախագծին տալ դինամիկա: Ոչ մի դեպքում դա չպետք է մնա թղթի վրա»,- ասել է նա։ 

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=546140&l=am