Չինաստանի 13-ամյա բնակիչը հայտնաբերել է պայուսակ, որի խոշոր գումար է եղել և այն վերադարձրել տիրոջը։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։

Ցզյանսու նահանգից Յան Սյուանը մոր հետ քայլելիս է եղել փողոցով, երբ նկատել է գետնին ընկած սպիտակ պայուսակ, որը գցել էր այդ տարածքով անցած հեծանվորդը։ Հետաքրքրությունից դրդված տղան բացել է այն և ներսում հայտնաբերել 158 հազար յուան։ Սյուանն անմիջապես փորձել է հասնել տիրոջը, սակայն նա արդեն հեռացել էր իր հեծանվով: Հետո տղան առաջարկել է մորը ոստիկանություն զանգահարել։

Իրավապահներն արագ արձագանքել են Սյուանի դիմումին և նրան ու մորը հրավիրել ոստիկանական բաժանմունք։ Շուտով նրանց հաջողվել է գտնել խոշոր գումարի տիրոջը և նրան վերադարձնել կորուստը։ Նշվում է, որ տղայի ընտանիքը փողի խիստ կարիք ունի։ Բանն այն է, որ նրա հայրն այս պահին հիվանդանոցում է։  Չնայած դրան՝ տղան չի էլ մտածել իր գտած գումարն ընտանիքին թողնելու մասին։ «Տերը, հավանաբար, հուսահատված է։ Միգուցե, ինչպես հայրս, նրան նույնպես փող է պետք՝ ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար»,- ասել է նա մորը, երբ գտել է պայուսակը:

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=546134&l=am