Թուրքական բանակը ռմբակոծել է Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա մարզի Կամիշլի քաղաքում քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մի քանի թիրախները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։
«Թուրքական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակաբար ռմբակոծում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դիրքերը Կամիշլիի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանի և էլեկտրակայանի տարածքում, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման», - ասել է աղբյուրը։
Թուրքական բանակը օդային և ցամաքային ռազմական գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում և Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» անդամների դեմ։
Նյութի աղբյուր՝
https://lurer.com/?p=546118&l=am