ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա լազերն ուղղել է դեպի ինքնաթիռը և ոստիկանական ուղղաթիռը, որը փորձում էր կանգնեցնել նրան։ Այս մասին հայտնում է NY Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Արիզոնա նահանգում Ֆենիքսի Սքայ–Հարբոր միջազգային օդանավակայանում։ Երեկոյան Southwest Airlines ավիաընկերության օդաչուն, որը վայրէջք էր կատարում, դիսպետչերին ասել է, որ իր վրա կանաչ լազեր են ուղղել: Այնուհետև մոտակայքում հայտնվել է պարեկային ուղղաթիռը, ոստիկանության աշխատակիցները պետք է պարզեին ներխուժողի ինքնությունը։ Ընդ որում, ըստ տեղեկությունների, նա շարունակել է կուրացնել օդաչուներին լազերով:
Շուտով 35-ամյա կասկածյալին բերման են ենթարկել և այժմ նրան խոշոր տուգանք է սպառնում։ Ինչպես նշվում է, նա կարող է տուգանվել մինչև 11 հազար դոլար մեկ դեպքի համար կամ նույնիսկ 30 հազար դոլար՝ կրկնակի խախտման համար։
Նյութի աղբյուր՝
https://lurer.com/?p=546121&l=am