Ուկրաինայի պետական ​​բյուջեն համալրվել է 1,34 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ որպես վեցերորդ լրացուցիչ ֆինանսավորում Համաշխարհային բանկի «ADVANCE Ukraine» ծրագրի շրջանակներում: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցները կուղղվեն մասնակիորեն փոխհատուցելու Ուկրաինայի պետական ​​բյուջեի ծախսերը, որոնք կապված չեն անվտանգության և պաշտպանության ոլորտի հետ, մասնավորապես՝ կենսաթոշակային վճարումների և Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցների վճարումների համար։

«ADVANCE Ukraine» ծրագրի վեցերորդ լրացուցիչ ֆինանսավորումը պարունակում է նաև դրամաշնորհային բաղադրիչ՝ 190 միլիոն դոլար Նորվեգիայից, 50 միլիոն դոլար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունից, 20 միլիոն դոլար՝ Շվեյցարիայի կառավարությունից։

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=546084&l=am