Դեկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գուրգեն Մահարու փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է 27-ամյա դստեր պայուսակը:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:

30-ամյա երիտասարդը Որմնադիրների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=546043&l=am