ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների և դրանցում Ռուսաստանի դերի մասին, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։«Հիմա ինձ թվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան և ի վերջո հանգեցրին ստեղծված իրավիճակին, դրանք ճիշտ զարգացան։ Միայն երեք տարածաշրջանային հարեւաններ պետք է բանակցեին՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ես միշտ խոսել եմ այս մասին: Ես երբեք չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի շփման խմբին, որտեղ, բացի մեզանից, համանախագահներ էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չեն տվել»,- ասել է նա։
 

Կալաշնիկովն ընդգծել է, որ ի վերջո ամեն ինչ բերել է եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել՝ առանց ռազմական գործողությունների։ Պատգամավորը վստահ է, որ Հայաստանին ձեռնտու է բաց լինել հենց հիմա, երբ երկիրը «զիջել է» Ղարաբաղը, և «հիմա սեղանին բռունցքով խփելը իմաստ չունի»։
 «Մենք պետք է առավելագույն օգուտ քաղենք դրանից: Սա վերաբերում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիությանը, նրանք այլ սահմաններ չունեն։ Ո՞ւր պետք է փախչեն։  Խաղաղության պայմանագիրը, իհարկե, լավ բան է: Թող իրենք որոշեն։ Բայց արժե մտածել և ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևանների համար: Իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ մենք կարող ենք նրանց միջոցով միջանցք բացել դեպի հարավ, համաձայնության գալ Վրաստանի հետ։ Ի վերջո, իմ կարծիքով, իրավիճակը բավականին բարենպաստ է»,- ասել է Կալաշնիկովը։

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=546019&l=am