Սոխը ծծումբ է պարունակում։ Հենց նա է սոխը պատրաստելու ընթացքում արցունքների պատճառ դառնում, և հենց նա սոխի հոտի պատճառը։
Այնուամենայնիվ, ծծումբը սոխի ամենաօգտակար բաղադրիչներից է, քանի որ հենց նա է օգնում հակազդել ինֆեկցիաներին՝ լինի գրիպ, ֆարինգիտ, բրոնխիտ թե մի այլ բան։ Բացի այդ, այն աղիքային ինֆեկցիաների և դիարեայի դեմ պայքարի լավագույն միջոցն է։
Ինչպե՞ս օգտվել այս հանգամանքից։ Պետք է վերցնել կես լիտր ջուր և 2 գլուխ սոխ, եփել սոխը, ապա ստացված արգանակի մեջ ավելացնել 5 թ/ գ մեղր և լավ խառնել, որպեսզի սիրոպ դառնա։ Աշխատեք խմել օրական 3 բաժակ։
Շատ օգտակար են նաև սոխի եռալու ժամանակ արված ինհալյացիաները։ Սոխը շատ օգտակար է մարսողության համար, ինչպես նաև խթանում է լյարդի և լեղածորանի աշխատանքը։ Այնպես որ ձեր սննդակարգում սոխի անընդհատ առկայությունը միայն կօգնի ձեզ առողջ լինել։
Բայց պետք է զգույշ լինել։ Այրոցի կամ ստամոքսի այլ խնդիր ունենալու դեպքում խորհուրդ չի տրվում սոխ ուտել։ Սակայն պետք է նշել, որ սոխը կանխում է ստամոքսի մեջ քաղցկեղային բջիջների գոյացումը։ Ամեն դեպքում սոխ օգտագործելիս պետք չէ մոռանալ չափի մասին։
Իր հակաբակտերիալ հատկությունների հաշվին սոխը հիանալի կերպով ախտահանում է օրգանիզմը միջատների խայթոցների ժամանակ։ Պետք է պարզապես թրջել օրգանիզմի տուժած հատվածը սոխի թարմ հյութով։
Եվ մի շատ կարևոր հանգամանք։ Որպեսզի սոխ ուտելուց հետո բերանից տհաճ հոտ չգա, պետք է պարզապես ուտելուց հետո մի բաժակ ջուր խմել։