Բաղադրամասեր
1 կգ պոմիդորին՝ 200 գ քացախ,
200 գ ջուր,
40 գ աղ,
5 գ դարչին,
3 հատիկ սև պղպեղ,
5 հատիկ բուրավետ պղպեղ,
3 դափնու տերև
Պատրաստման եղանակը Թթվաջուր պատրաստելու համար գինու քացախը նոսրացնում են եռացրած և պաղեցրած ջրով, ավելացնում են աղ, շաքար, դարչին, մեխակ և այլ ամոքանք, եռացնում և պաղեցնում են։
Եթե 3 օրվա ընթացքում թթվաջուրը պղտորվի, ապա այդ ջուրը պետք է թափել, եռացնել պաղեցնել և նորից լցնել բանկայի մեջ։ Ոչ-մեծ պոմիդորները լվանալ, բանկայում դարսել և վրան թթվաջուր լցնել: