Արեւմտյան Ավստրալիայի բնակչուհին հոսպիտալացվել է եւ անհաջող մատնահարդարման պատճառով քիչ է մնացել կորցնի բթամատը։ Այս մասին հայտնում է 9 News-ը։

Նշվում է, որ 48-ամյա Սյուին, ով նախընտրել է չհրապարակել իր ազգանունը, դստեր հետ գնացել է մատնահարդարման սրահ և վարակվել ստաֆիլոկոկային վարակով: Ավստրալուհու խոսքով՝ սրահի աշխատակցուհին որոշել է, որ գործ ունի ակրիլային եղունգների հետ, դրանք թաթախել է ացետոնի մեջ ու սկսել է խարտոցել։ Սյուն փորձել է բացատրել, որ դրանք իր իսկական եղունգներն էին, բայց չի կարողացել կանգնեցնել նրան:

Գործընթացից հետո կինը հինգ օր անցկացրել է հիվանդանոցում։ Վիրաբույժը ստիպված է եղել հեռացնել նրա բթամատի ֆալանգի մի մասը։ Այդ ժամանակվանից Սյուն տառապում է անտանելի ցավերից, և վարակը կամաց-կամաց խժռում է նրա ոսկորը։ Բժիշկները հիվանդին ասել են, որ եթե հիվանդությունը զարգանա, նա կարող է կորցնել բթամատը: Այժմ նա դատի է տվել սրահին և փոխհատուցում է պահանջում։