Դաղստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Յարոսլավ Գլազովը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Մախաչկալայում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո չորս մարդ է զոհվել։
«Նախնական տվյալներով՝ չորս զոհ», - ասել է Գլազովը։ Արտակարգ իրավիճակների դաշնային նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավերվել է գազալցակայանի շենքը։
«Տեխնիկական կայանը և ճաշարանը այրվում են 500 քմ տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ վարչությունը հայտնել է, որ հինգ զոհվածներից մեկը երեխա է, չորսը վիրավորվել են։
«Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին՝ մոտավորապես ժամը 17:30-ին, պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհ Մախաչկալայի գազալցակայանում»,- հայտնել է Դաղստանի դատախազությունը։