Դդմի սերմերը հարուստ են հակաօքսիդիչներով՝ կարոտինոիդներով և վիտամին E-ով, որոնք նվազեցնում են բորբոքումները, պաշտպանում բջիջները, կանխում մի շարք հիվանդություններ։
Մագնեզիումն անհրաժեշտ է մեր օրգանիզմում հարյուրավոր քիմիական ռեակցիաների համար և կարգավորում է արյան ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնում սրտային հիվանդությունների ռիսկը, ապահովում է ոսկորների առողջությունը։ Դդմի սերմերը մագնեզիումի հիանալի աղբյուր են, և խորհուրդ է տրվում օրական ուտել 30 գրամ։
Բացի մագնեզիումից՝ սերմերը նաև դիետիկ մանրաթելերի մեծ աղբյուր են, որոնք կարող են դրական ազդեցություն թողնել մարսողական համակարգի վրա։ Իսկ տրիֆտոֆանը, ցինկն ու մագնեզիումը միասին նպաստում են քնի որակի բարելավմանը։
Կարելի է ուտել թե՛ բնական, թե՛ բոված վիճակում, ինչպես նաև կարելի է ուտել կեղևի հետ միասին, քանի որ վերջինս պարունակում է սպիտակուցներ։ Խանութի բոված ու աղով համեմված տարբերակները հնարավոր է պարունակեն չափազանց մեծ քանակի աղ, ինչը կջրազրկի օրգանիզմի բջիջները։ Փորձեք ուշադիր լինել փաթեթի բաղադրությանը կամ հում սերմերը բովեք հենց ձեր ձեռքերով՝ կառավարելով համեմունքների չափը։
Դդմի սերմերն օգտագործում են թանձր հյութերի, հունական յոգուրտի, գրանոլայի, էներգետիկ կոնֆետների մեջ։ Զարդարում են ապուրներն ու աղցանները։
Բացի դդմի սերմերի սննդային օգուտներից, վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմերի ալյուրը, ինչպես նաև ձեթը, մեծ նշանակություն կարող են ունենալ հետևյալ խնդիրների դեմ պայքարի համար.
Դդմի սերմերը ուսումնասիրվել են տեստոստերոնով պայմանավորված շագանակագեղձի աճը արգելակելու ունակության համար, որը շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի տարածված գործոն է:
Համաձայն American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված 1987թ.-ի ուսումնասիրության, միզուղիների կալցիումի օքսալատի բյուրեղներով կամ երիկամների քարերով երեխաների մոտ դրական փոփոխություն է նկատվել իրենց սննդակարգում դդի սերմերի ավելացմամբ:
Դդմի սերմի յուղը համեմատելի է ինդոմետացինի հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դդմի սերմերում հայտնաբերված յուղը նման է ինդոմետացինին: Արդյունքում այն ազատում է արթրիտից և քրոնիկ ռևմատոիդ արթրիտից։