Առաջին խմբի հաշմանդամները և 80 տարեկանից բարձր թոշակառուները 2025 թվականին իրենց կենսաթոշակին 1200 ռուբլի հավելավճար կստանան, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ Սվետլանա Բեսարաբը։ «2025 թվականից սկսած՝ ակտիվ ռեժիմով առաջին խմբի հաշմանդամները, 80 տարեկանից բարձր անձինք իրենց կենսաթոշակին հավելավճար կստանան 1200 ռուբլու չափով»,- ասել է Բեսարաբը։ Նա հավելեց, որ հետագայում հավելավճարը ինդեքսավորվելու է որպես համապատասխան կենսաթոշակի մաս։ Երկու կենսաթոշակ ստացող անձանց համար հավելավճարը կավելացվի դրանցից մեկին։

 

«Այսօր մոտավորապես 2,5 միլիոն մարդ ստանում է նման նպաստ, օրենսդրության փոփոխությունների արդյունքում ստացողների թիվը կարող է կրկնապատկվել», - եզրափակել է Պետդումայի պատգամավորը: