Ասացվածք, ժողովրդական բանահյուսության փիլիսոփայական ժանրի ստեղծագործություն։
Հակիրճ և դիպուկ խոսքով բնորոշում է կյանքի որևէ երևույթ։ Առածից տարբերվում է նրանով, որ միտքն արտահայտում է ուղղակի, առանց այլաբանության ու միջնորդավորման (օր. «Ահը վեր է, քան թե մահը», «Օրենքը հարուստի համար է, պատիժը՝ աղքատի», «Ճիշտ խոսքը կատակով կասեն»)։