Լաուրան, ով մեր հետևորդներից է, կիսվել է իր պատմությունով և մանդարինի արժեքով։

- Երեկ շուկայում պատահական մանդարին նկատեցի և ցանկացա գնել։ Շատ ախորժալի և գեղեցիկ տեսք ուներ, ասեմ որ համն էլ էր լավը։ Երբ գինը հարցրեցի, զարմացա և գնեցի 5 կգ։

 

1 կգ մանդարինը ՝ 500 դրամ էր։ Սուպերմարկետներում չգիտեմ ինչ արժե, բայց Տաշիրի մոտի շուկայում այդքան էր։

Մեկ մանդարինը պարունակում է շատ կալցիում (26մգ), ֆոսֆոր (12մգ), որոնք ամրացնում են ոսկորներն ու ատամները, ինչպես նաև մագնեզիում (8մգ), որն ազատում է նյարդային լարվածությունից: Մանդարինի կեղևը պարունակում է սալվեստրոլ Q40, որը 9%-ով իջեցնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը:


 

Ցիտրուսային մրգերի և հատկապես մանդարինի բարձր ալերգիկ հատկանիշներիի մասին լուրերը չափազանցված են: Իրականում հավկիթը, ձկնեղենը, գետնանուշն ավելի վտանգավոր են այս առումով:

Մանդարին խորհուրդ չի տրվում մինչև մեկուկես տարեկան երեխաներին, ինչպես նաև հղիության վերջին շրջանում գտնվող կանանց՝ երեխային ալերգիայից պաշտպանելու համար: