Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է հինգ պարզ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի ամրապնդել ու պահպանել առողջությունը։
Քայլել
Ամենօրյա ակտիվ զբոսանքները մարզում են արյան անոթները, թոքերը, մկանները և ըստ վերջին տվյալների` քառորդով նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը:
Նարնջի հյութ
Այս ըմպելիքի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը և հանդիսանում է գիրության կանխարգելման արդյունավետ միջոց:
Մեղր
Այն բարելավում է ուղեղի գործունեությունը, նպաստում է հիշողության և կենտրոնացման զարգացմանը, ուստի հավասարապես օգտակար է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:
Ծով
Վիճակագրության համաձայն, ջրի ափին բնակվող մարդիկ ավելի ակտիվ են ու պակաս սթրեսային։ Հետևաբար քիչ հավանական է, որ նրանք ավելի շատ հիվանդանան, իսկ նրանց իմունիտետն ավելի ուժեղ կլինի, քան քաղաքաբնակների իմունիտետը:
Ջուր
Այն միտքը, որ մարմնին օրական 8 բաժակ է պետք, գիտականորեն հիմնավորված չէ: Բայց պետք է խմել, երբ ուզում ես: Ծարավի զգացումը ցույց է տալիս, որ մարմինը կորցրել է հեղուկների ընդհանուր զանգվածի 1% -ը, մինչդեռ 10%-ի կորուստը ճակատագրական է: