Կառալյոկը, նույն ինքը ՝ արքայանարինջը հարուստ է կալիումով, կալցիումով, մագնիում, երկաթով, ֆոսֆորով, ածխաջրերով, կարոտինով, պեկտինով, պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, օրգանական թթուներ, շաքարներ, վիտամիններ А, С, Р և այլն:

Եվ այս սեզինին խրախուսվում է այս մրգի օգտագործումը, բայց չափի մեջ։ Իսկ ի՞նչ արժե 1 կգ կառալյոկը ՝ այսօրվա դրությամբ։

 

1 կգ արքայանարինջը կամ կառալյոկը ՝ 500 դրամի սահմաներում են տատանվում։

Իսկապես մարդա զարմանումա ինչ գնով են վաճառում այն։ Տարիներ առաջ այս ամիսներին կես գին էր։

 

Արքայանարնջի առավելությունները բազմազան են: Արդեն գույնից կարելի է դատել, որ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին և նպաստում է մաշկի երիտասարդ մնալուն, նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, և ոչ միայն թոքերի : Հրաշալի հակաօքսիդանտ է:

Հասած պտուղները ոչ միայն թոքերն են մաքրում, այլ նաև կոկորդը, որը հատկապես առօրեական է խոր աշնանն ու ձմռանը, երբ այս միրգը հասու է, իսկ հազն էլ՝ անպակաս, ողջ օրգանիզմը ուժեղ միզամուղ է, աղիքները, երիկամները և վատ մտքերը: Բարձրացնում է աշխատունակությունն ու տրամադրությունը և դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Երկաթի հրաշալի աղբյուր է: