Փորոտիքը հանած ու մաքրած ձուկ ջեռոցում եփելը հիանալի գաղափար է հատկապես ընթրիքի համար: Այս անգամ սովորում ենք ձուկ եփելու նրբությունները:
Առաջին հերթին ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան: Հետո համոզվում ենք, որ ձկան մաշկը չոր է և լավ աղ ենք ցանում: Մի քիչ աղ էլ ձկան ներսի կողմից ենք ցանում ու ձուկը լցոնում կտրատած կիտրոնով, ծիտրոնով ու հազրեվարդով: Եթե նշվածները բացակայում են, հոգ չէ, քանի որ միայն աղը բավական է, որպեսզի ձուկը համեղ ստացվի: Մշակված ձուկը դնում ենք տապակի մեջ, վրան ձիթայուղ ցողում և դնում ջեռոցը:
Ձկան եփված լինելը ստուգում ենք մատով՝ ձկան ամենահաստ հատվածին սեղմելով ու վերահսկելով եփվելու ընթացքը: Եթե փափկամիսը դարձել է փայլատ ու շերտավոր, ուրեմն ձուկը եփված է: Եթե ստուգելու արդյունքում ձկան վրա հետքեր են մնացել, դրանք կարելի է քողարկել մաղադանոսով:
Ձուկը մատուցում ենք ամբողջական (գլուխը պետք չէ կտրել):
Խորհուրդ. ցանկության դեպքում ձուկը կարելի է լցոնել բանջարեղենով, տապակած սնկով և կիսաեփ բրնձով: Ձկան հետ տապակի մեջ կարելի է դնել նաև կլոր կտրատած կարտոֆիլ՝ միանգամից լուծելով խավարտի հարցը:
Բարի ախորժակ