Նարինջը ձմռան ամիսների ամենատարածված և ամենահամեղ մրգերից մեկն է։

Այն շատերն են սիրում, սակայն մինչ օգտագործելը պետք է իմանաք արդյո՞ք կարելի է շաքարով հիվանդներին նարինջ ուտել, թե ոչ։

Նարինջը պարունակում է վիտամին A, C, D, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, ֆտոր, մանգան և այլ նյութեր։ Շաքար պարունակող ու սախարոզայով հարուստ մրգերը և հատապտուղները տարբերվում են գլիկեմիկ ինդեքսով (ԳԻ): Որոշներն ունեն ցածր ԳԻ, մյուսները՝ միջին և բարձր:

 

Նարինջը ունի 35 ԳԻ։ Այն թույլատրվում է ուտել շաքարային դիաբետ ունեցողներին։ Մեկ նարինջը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջի 80 տոկոսը, այն հարուստ է նաև կալիումով և ֆոլաթթվով, ունի ցածր կալորիականություն:

Նարնջի չափից շատ օգտագործումը ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Օրական երկու չափաբաժնից ավելի նարինջ ուտելու դեպքում մելանոմայի հավանականությունը բարձրանում է 63 տոկոսով` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր այդքան նարինջ չեն ուտում:

Պարզվում է՝ ավելի վտանգավոր է նարնջի հյութը: Օրական մեկ բաժնից ավելի նարնջի հյութ խմելու դեպքում մելանոմայի հավանականությունն ավելանում է 79 տոկոսով: Գիտնականների կարծիքով, առավել ռիսկային են բաց և շատ բաց գույնի մաշկով մարդիկ: