Ձեզ ենք ներկայացնում փախլավայի պատրաստման եղանակը։ Այն կզարդարի ձեր սեղանը։
Բաղադրամասեր
Խմորի համար ՝ 750 գ ալյուր,
50 գ դրոժ,
200 գ ջուր,
Խորիզի համար ՝ 300 գ ընկույզի միջուկ,
300 գ շաքարավազ,
3 գ հիլ,
Շերտավորման համար ՝ 175 գ հալած յուղ,
Վրան լցնելու համար՝ 150 գ մեղր,
100 գ հալած յուղ,
Փախլավայի վրա քսելու համար ՝ ձվի երկու դեղնուց
Պատրաստման եղանակը Ամանը գոլ ջուր լցնել և մեջը դրոժ լուծել: Աստիճանաբար լցնել ալյուրը, անընդհատ խառնելով: Այնուհետև խմոր հունցել և սրբիչով ծածկած 30 — 40 րոպե դնել տաք տեղ: Խորիզի համար՝ ընկույզի միջուկը մսաղացով աղալ և խառնել շաքարի և ծեծած հիլի հետ: Խմորը բաժանել 14 մասի:
Ալյուր ցանած սեղանի վրա խմորի կտորները գրտնակել բարակ շերտերով և վրան հալեցրած յուղ քսել:
Յուղ քսած թիթեղաթերթի վրա դնել խմորի երեք շերտ, ընդ որում երկրորղ խմորաշերտի վրա լցնել պատրաստած խորիզի 1/5 մասը։ Այնուհետև չորս անգամ վրան դնել երկուական խմորաշերտ և ամեն անգամ խմորաշերտերի վրա լցնել խորիգի 1/5 մասը: Վերջում գնել 3-րդ խմորաշերտը, վրան քսել ձվի դեղնուց, երեսին շեղանկյուն կտրվածքներ անել և 30 - 35 րոպե դնել ջեռոցը: 10 - 12 րոպե հետո հանել և վրան հալեցրած յուղ լցնել: Պատրաստի փախլավայի վրա, կտրվածքի գծով, լցնել տաքացրած մեղր: