Մանդարինի հիմնական և ամենահայտնի հատկություններից մեկը վիտամին C-ով հագեցվածությունն է, որն անհրաժեշտ է ամբողջ օրգանիզմի բնականոն զարգացման համար։
Բացի դրանից, մանդարինները հարուստ են նաև այլ ոչ պակաս օգտակար նյութերով՝ A, B խմբի վիտամիններով, կալցիումով, մագնեզիումով և կալիումով: Դրանք բոլորն էլ ամրապնդում են իմունային համակարգը և օգնում օրգանիզմին պայքարել վարակների և վիրուսների դեմ, ինչը հատկապես կարևոր է ուշ աշնանը։
Մանդարինի օգտագործումը նույնպես դրական է ազդում մաշկի վիճակի վրա։ Դրանք պարունակում են A և C վիտամիններ, որոնք ապահովում են էպիթելի ամբողջականությունը և պահպանում մաշկի առողջ վիճակը։ Ասկորբինաթթվի շնորհիվ կոլագենի սինթեզը ակտիվանում է։ Այս սպիտակուցը մաշկը դարձնում է առաձգական, մասնակցում է ոսկորների, ջլերի, եղունգների և մազերի ամրացմանը:
Այն օգնում է նիհարել։ Մանդարինի հյութը նպաստում է մարսողությանը՝ խթանելով ստամոքսահյութի արտադրությունը։ Մանդարինի մեջ պարունակվող կալիումն ու կալցիումը բարելավում են նյութափոխանակությունը, իսկ բջջանյութը բարձրացնում է հագեցվածության զգացումը և երկար ժամանակ հագեցնում քաղցը։