Article image
Ո՞վ գիտի` ի՞նչ միրգ է սա․ նվազեցնում է քաղցկեղի վտանգը, բուժում ստամոքսի խնդիրներ

Գուավան պատկանում է այն արևադարձային մրգերի շարքին, որոնք մեծ ազդեցություն են ունենում առողջության վրա: Գուավան հարուստ է A և C վիտամիններով, ինչպես նաև այլ սնուցիչներով: Գուավայի օգտակար հատկանիշները ներկայացրել է healthylifevision.com-ը: Ամրապնդում է իմունիտետը Իմունային համակարգը պայքարում է արտաքին թունավոր նյութերի և տարածվող հիվանդությունների դեմ: Այն բարելավել հնարավոր է գուավայի օգնությամբ, որը կապահովի վիտամին C-ի անհրաժեշտ քանակը: Նվազեցնում է քաղցկեղի վտանգը Այս միրգը լի է հակաօքսիդանտներով: Գուավան ունակ է չեզոքացնելու օրգանիզմի ազատ ռադիկալները, որոնք քաղցկեղ են առաջացնում: Օգտակար է սրտի համար

Գուավայի տերևներում և գուավայի պարունակության մեջ առկա սնուցիչները պաշտպանում են սիրտը տրիգլիցերիդ կոչվող ճարպերի և խոլեստերինի բարձր մակարդակից արյան մեջ: Արդյունավետ է շաքարախտի ժամանակ Գուավայի հյութը բնական հիպոգլիկեմիկ նյութ է, որի համար էլ այն հիանալի է շաքարախտով հիվանդների համար: Այն կարող է օգնել ավելի լավ ընդունել մանրաթելերը և կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը: Օգտակար է գուավան ուտելը, ինչպես նաև տերևներից թեյ պատրաստելը: Բարելավում է տեսողությունը Տեսողությունը պաշտպանվում է գուավայում առկա A վիտամինի շնորհիվ: Այն պաշտպանում է ցանցաթաղանթի բջիջները վնասվելուց:

 

Լավ է մաշկի համար Օգնում է վերացնել կնճիռները և երիտասարդացնել մաշկը: Բուժում է ստամոքսի խնդիր Այն օգնում է արագ կարգավորել լուծը, ինչպես նաև օգտակար է ջրազրկման ժամանակ: