Այս միրգը փոքր քանակի դեպքում հսկայական օգուտ է բերում, մեծ քանակի դեպքում՝ վնասում օրգանիզմը:

Գրեյպֆրուտը պարունակում է վիտամին С, վիտամին А, վիտամին D, վիտամին В6, վիտամին Р, ցինկ, երկաթ, նատրիում, կալցիում, կալիում, ֆոսֆոր:

 

Գրեյպֆրուտը կանխարգելում է շաքարային դիաբետը և հորմոնալ խախտումները: Այն նվազեցնում է արյան մեջ ինսուլինի քանակը, ինչը դրականորեն է ազդում օրգանիզմի վրա: Այն նաև բարձրացնում է հղի կնոջ իմունիտետը:

Եթե տանջում է անքնությունը, մի կտոր միրգը հնարավորություն է տալիս հանգստանալ ու քնել: Գրեյպֆրուտը նաև վերականգնում է ուժերը հոգնածության դեպքում:

Գրեյպֆրուտն օգտակար է նաև այտուցների դեպքում: Այն օրգանիզմից հանում է շլակներն ու տոքսինները, ավելորդ խոնավությունը: Բարձր ճնշման դեպքում կես միրգը կօգնի այն նվազեցնել առանց դեղամիջոցներ ընդունելու:

Այդ միրգը խթանում է ախորժակը, նորմալացնում լյարդի և աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Օրական քառորդ մաս գրեյպֆրուտ օգտագործելու դեպքում այրոցն ու փորկապությունը կանցնեն:

Չնայած մրգի բոլոր օգտակար հատկություններին, այն կարող է նաև վնասել: Մասնավորապես՝ լյարդի աշխատանքի դանդաղեցում, ցավեր ստամոքսում, դեղամիջոցների ազդեցության նվազում: Խստիվ արգելվում է կիլոգրամներով գրեյպֆրուտ օգտագործել:

Հղի կնոջ օրական չափաքանակը կես գրեյպֆրուտն է:

Ցուցումներ՝ բարձր ճնշում, այտուց, այրոց, անքնություն, վաղ տոքսիկոզ, նյարդայնություն և դյուրագրրգռություն, ուտելուց հետո ծանրություն ստամոքսում:

Հղի կանայք, որոնք ամեն օր գրեյպֆրուտ են օգտագործում, ավելի թեթև են տանում հիությունը: Հատկապես վաղ շրջանում:

Հակացուցումներ՝ գրեյպֆրուտի հետ դեղամիջոցների օգտագործումն արգելված է երիկամների, լյարդի քրոնիկ հիվանդություններով, ստամոքսի խոցով, տասներկումատնյա աղու խոցով տառապելու դեպքում, ծոմի ժամանակ մրգի օգտագործումը ևս արգելված է: