Շաքարախտով և արյան շաքարի մակարդակի հետ կապված այլ հիվանդություններով տառապող մարդիկ պետք է հետևեն որոշակի սննդակարգի, այս մասին գրել է «Belnovosti.by»-ն։
Իրենց աշխատանքն օպտիմալացնելու համար պետք է անպայման իմանան մթերքների մասին, որոնք կարող են վերահսկել շաքարի մակարդակը:
Բրոկկոլի և բրոկկոլիի ծիլեր
Բրոկկոլին կտրատելով կամ ծամելով՝ ստացվում է սուլֆորաֆան՝ ակտիվ բաղադրիչ, որն ունի շաքարն իջեցնող հատկություն: Այս ապրանքը բարելավում է ինսուլինի զգայունությունը, նվազեցնում արյան շաքարի մակարդակը և օքսիդատիվ սթրեսի մարկերների մակարդակը: Բրոկկոլին և ծիլերը պետք է ուտել հում վիճակում կամ թեթև շոգեխաշած։
Ծովամթերք
Ձուկը, խեցեմորթները և այլ ծովամթերքները հարուստ են սպիտակուցներով, առողջ ճարպերով, վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով: Դրանք բոլորն էլ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերադարձնում են նորմալ և տալիս են երկարատև հագեցածության զգացում:
Դդում ու դդմի սերմեր
Դդումը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, պոլիսախարիդներ և հակաօքսիդանտներ, ինչը նշանակում է, որ այն հիանալի է արյան գլյուկոզի մակարդակը կարգավորելու համար։ Այնուամենայնիվ, գիտնականները դեռ չեն հայտնել, թե որ մեթոդն է լավագույնս օգտագործել դդմի պատրաստման համար, որպեսզի վայելեք դրա բուժիչ հատկությունները: Դդմի սերմերը նաև օգնում են նվազեցնել արյան շաքարը:
Ընկուզեղեն և ընկուզեղենի յուղ
Խոսքը նուշի և գետնանուշի մասին է, որոնք նպաստում են արյան մեջ գլյուկոզայի ավելի կայուն մակարդակին։ Դրանք կարելի է ուտել կամ հիմնական կերակուրից հետո, կամ դատարկ ստամոքսին։
Կտավատի սերմ
Կտավատի սերմերը սննդանյութերի իսկական պահեստ են։ Պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ շատ մանրաթելեր ու ճարպեր։ Դրա շնորհիվ կտավատը դրական է ազդում առողջության վրա և օգնում է նվազեցնել շաքարախտով հիվանդ մարդկանց արյան մեջ շաքարի մակարդակը։