MarieClaire.ru-ն իր հոդվածում խոսել է այնպիսի էկզոտիկ մրգի օգտակարության մասին, ինչպիսին ֆեյխոան է, հաղորդում է Sports.kz-ն։

 

 

«Տգեղ, բայց ահավոր օգտակար, կամ ինչու են ֆեյխոան անվանում հավերժական երիտասարդության պտուղ»՝ այսպես է վերնագրված հրապարակումը։ Փոքրիկ արտաքին տեսքով ֆեյխոան մինի ավոկադոյի է հիշեցնում, իսկ համով այն արքայախնձորի և գուավայի հետ ելակի համադրություն է:

 

Վիտամինային ռումբ ─ սա ֆեյխոայի մասին է։ Պտուղը պարունակում է E, K և C վիտամիններ (համարվում է հզոր հակաօքսիդանտ): Իզուր չէ, որ իսպանացիները feijoa la fruta de la eterna juventud-ն անվանում են հավերժական երիտասարդության պտուղ: Ֆեյխոան հարուստ է ֆոլաթթվով, ուստի խորհուրդ է տրվում այն ​​ներառել հղիների ամենօրյա սննդակարգում։ Բացի այդ, ֆեյխոան շատ հագեցած է երկաթով և կարող է հանդես գալ որպես մթերք, որը կանխում է անեմիայի զարգացումը ապագա մայրերի մոտ:

 

 

Պտուղներն ունեն ցինկի, կալիումի, կալցիումի և ֆոսֆորի բավականին բարձր պարունակություն։ Վերջին երկու տարրերը շատ կարևոր են նրանց համար, ովքեր մտահոգված են օստեոպորոզի զարգացման հնարավորությամբ։ Յոդի բարձր պարունակությունը ևս մեկ լուրջ պատճառ է ֆեյխոա ավելի հաճախ օգտագործելու համար: 1 կգ միրգ ─ մոտավորապես 2,06-3,9 մգ յոդ է, չնայած մարդու միջին օրական կարիքը 0,15 մգ է: Արժե նկատի ունենալ, որ յոդի պարունակությունն ուղղակիորեն կախված է այն տարածաշրջանից, որտեղ աճում է բույսը (օրինակ, ծովափնյա պտուղները ավելի շատ յոդ ունեն): 2007 թվականին հետազոտողները պարզեցին, որ ֆեյխոայի էքստրակտը հակաքաղցկեղային հատկություն ունի նաև։