Ալոեն գեղեցիկ բույս է, որը լցնում է տունը դրական էներգիայով։ Այդ իսկ պատճառով այն հաճախ աճեցնում են անմիջապես պատուհանագոգին։
marketium.ru-ն ներկայացնում է ալոեի 10 օգտակար հատկությունները: Ալոեն օգտակար է.
Առողջ և ուժեղ մազեր ունենալու համար
Ալոե վերայով դիմակներն ու մերսումը խթանում են մազերի աճն ու ամրացնում արմատները: Մաշկի թեփի և քորի դեմ կօգնի հետևյալ խառնուրդը՝ 2 ճ/գ ալոեի հյութ, 2 թ/գ մեղր, 2-3 կաթիլ կիտրոնի հյութ և 1 թ/գ գերչակի յուղ: Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա և խառնեք: Հետո այն քսեք մազերին ու գլխամաշկին: 30 րոպե հետո լվացեք տաք ջրով շամպունով:
Թարմ և առաձգական մաշկ ունենալու համար
Տնային դիմակները, որոնց բաղադրության մեջ ալոե կա, ինտենսիվ խոնավացնող ազդեցություն են ունենում: Դրանցից հետո մաշկն ավելի թարմ, հանգստացած և փայլող տեսք է ունենում: Դա հրաշալի այլընտրանք է թանկարժեք քսուքների և լոսյոնների համար, որոնց բաղադրության մեջ հաճախ լինում է այդ բաղադրիչը: Իսկ կնճիռները պակասեցնելու համար խառնեք ալոեի հյութը և ցանկացած բուսական յուղ և միջոցը քսեք խնդիր ունեցող մասերին՝ մատներով թեթակի շոյելով:
Արևային և փոքր կենցաղային այրվածքների, վնասվածքների դեմ
Ալեո վերայի հյութը կօգնի ավելի արագ վերականգնել մաշկի՝ արևից այրված, կենցաղային փոքր այրվածքներից վնասված մասերը:
Փոքր վնասվածքները ևս արագ կանհետանան վնասված տեղում ալեոի տերև դնելու դեպքում:
Ոտքերի նուրբ մաշկի համար և կոշտուկների դեպքում
Լոգանքից հետո ոտքերը մերսեք քսուքով՝ ավելացնելով ալեոի հյութ: Այն ոտքերի մաշկը կդարձնի նուրբ, ինչպես մանկանը: Իսկ կոշտուկներից ազատվելու համար ալեոի տերևը (կեղևը հանած) դրեք կոշտուկի վրա և թողեք գիշերը: Կոշտուկը կփափկի, և կկարողանաք այն հեշտությամբ հեռացնել:
Լրացուցիչ միջոց ակնեի և մաշկային հիվանդությունների դեպքում
Առանց հետևանքների պզուկը հեռացնելու համար դեմքն առավոտյան և քնելուց առաջ սրբեք ալոեի հյութով: Հերպեսի ամենասկզբնական փուլում 15 րոպեով ալեոի կտրված մասը, որը նախապես մեկ ժամ պետք է սառցախցիկում պահել, դրեք խնդիր ունեցող հատվածին: Եթե հերպեսը դեղամիջոցով եք բուժում, ալոեն կօգնի, որ դրանից հետո հետք չմնա: Իսկ փսորիազի ժամանակ ալոեն օգտագործում են որպես հանգստացնող միջոց:
Ալոեի հյութը՝ օրգանիզմի ամրացման և տեսողության լավացման համար
Կա պարզ բաղադրորթյուն, որը կարելի է օգտագործել, եթե չկան լուրջ քրոնիկ հիվանդություններ և այլ բժշկական հակացուցումներ:
Ակադեմիկոս Ֆիլատովի բաղադրատոմսն է՝ 100 գ ալոեի հյութ, 500 գ մաքրված հունական ընկույզ, 300 գ մեղր, 250 գ կիտրոնի հյութ: Ալոեի տերևները նախօրոք 10 օրով դնել սառնարան, հետո հյութ քամել: Խառնել բոլոր բաղադրիչներն ու ընդունել 1-ական թ.գ.՝ օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Խորհուրդ է տրվում ալոեով միջոցներն ընդունել 1-2 շաբաթ, հետո ընդմիջել առնվազն 1 ամսով:
Ալոեն հազի դեպքում
Ալոեն հաճախ օգտագործում են այլ դեղամիջոցների հետ՝ մրսածության, հազի դեպքում, քանի որ այն զգալի խորխաբեր ազդեցություն ունի:
Ալոեի հյութը՝ սովորական մրսածության դեպքում
Ալոեի հյութն ընդունեք կաթիլների տեսքով: Հյութ քամեք և ամեն քթանցքի մեջ կաթեցրեք օրական 4 անգամ՝ 2-ական կաթիլ: Այդ պրոցեդուրան, որպես կանոն, փռշտոց է առաջացնում: Հյութը մաքրում է քթի խոռոչները, թեթևացնում է շնչառությունը և հանում բորբոքումը:
Բերանի խոռոչի և լնդերի առողջության համար
Բերանի խոռոչի և լնդերի հիվանդությունների ժամանակ 1:1 հարաբերակցությամբ ալոեի հյութի և ջրի խառնուրդով ողողում արեք:
Միջատների խայթոցների դեմ
Մոծակի կամ մրջյունի կծած տեղում ալոեի հյութ քսեք: Այն կհանգստացնի քորը և կնպաստի շուտ լավանալուն: