Հակառակ կարծրատիպերի՝ արևածաղկի ձեթը որոշ առումներով ավելի առողջարար է, քան ձիթապտղի ձեթը: Ասել է էնդոկրինոլոգ Ալյոնա Բարեդոն NEWS.ru-ի հետ զրույցում։

 

Նա խոսել է յուղերի օգտակարության մասին։

Ըստ Բարեդոյի՝ երկու յուղերն էլ օգտակար են տարբեր իրավիճակների համար, սակայն, ինչպես պարզվում է, արևածաղիկը պարունակում է մեծ քանակությամբ ֆիտոստերոլ, որը բնական հակաօքսիդանտ է։ «[Արևածաղկի ձեթը] նվազեցնում է խոլեստերինի կլանումը աղիքներում, ունի հակաքաղցկեղային ակտիվություն ու նվազեցնում է ինսուլտի ռիսկը», - բացատրել է բժիշկը:

Սննդաբանը նշել է, որ արևածաղկի ձեթը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին E, որը լավացնում է մաշկի և արյան անոթների որակն ու դրականորեն ազդում հորմոնալ համակարգի վրա։

 

Այս վիտամինը նաև խթանում է տղամարդկանց մոտ տեստոստերոնի արտադրությունը, իսկ կանանց մոտ՝ էստրոգեններով պրոգեստերոնի արտադրությունը: «Բացի այդ, արևածաղկի ձեթը պարունակում է ֆոսֆոլիպիդներ, որոնք մասնակցում են լյարդի և նյարդային համակարգի աշխատանքին»,- եզրափակել է Բարեդոն։