Ինչպես Պատրաստել Բաստուրմա։ Մենք այստեղ ենք, որպեսզի պատասխանենք Ձեր հարցին և օգնենք Ձեզ բաստուրմա պատրաստելու գործընթացում։

Անհրաժեշտ բաղադրիչներն ու պատրաստման գործընթացը ներկայացված է ստորև։ 

Ինչպես պատրաստել բաստուրմա – Հայկական բաստուրմա

  • տավարի միս – 2կգ
  • աղ – 1,5-2 տուփ
  • չաման – 1/2 բաժակ
  • կարմիր պղպեղ – 3ճ/գդ
  • չիլի պղպեղ – 2-3ճ/գդ(աղացած)
  • համեմի սերմ – 3ճ/գդ(աղացած)
  • քիմիոն – 3ճ/գդ
  • ջուր – 1,5 բաժակ(գոլ)

Պատրաստման եղանակը – Բաստուրմա

Բաստուրման հատուկ եղանակով մշակված և չորացրած միս է։ 

Լվանում ենք տավարի միսը և բաժանում 4 հավասար մասի, յուրաքանչյուրը 30 սմ երկարությամբ, 12 սմ լայնությամբ և 6 սմ հաստությամբ:

Մսի կտորները դնում ենք ամանի մեջ, ամբողջությամբ ծածկում աղով և համապատսխան շորով, թողնում 5 օր սառը վայրում (անհրաժեշտ է ամեն օր շուռ տալ մսի կտորները):

5 օր անց հանում ենք մսի կտորները աղից, լվանում ենք և չորացնում, ամուր փաթաթում բամբակյա կտորի մեջ, դնում ծանրության տակ և թողնում 3-4 օր:

Կախում ենք միսը լավ օդափոխվող վայրում 5 օր:

Խառնում ենք չամանը գոլ ջրի հետ, ապա աստիճանաբար թափում ենք ջուրը և ավելացնում ենք չիլի պղպեղը, աղացած համեմի սերմը, քիմիոնն ու կարմիր պղպեղը:

Պատրաստի զանգվածը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան ամբողջ գիշեր թողնում սառնարանում:

Հաջորդ օրը քսում ենք պատրաստի զանգվածը մսի կտորների վրա, թաց ձեռքերով հարթեցնում ենք մակերեսը ու կախում ենք բաստուրման չորանա 10-12 օր լավ օդափոխվող վայրում: