Նորմալ աշխատող օրգանիզմը պահանջվող հեղուկի քանակը կարգավորում է պարզ ձևով` ծարավի զգացողությամբ: Սակայն առաջանում են խնդիրներ այն բանի պատճառով, որ մարդիկ, օգտագործելով այլ ըմպելիքներ ևս, մոռանում են ջուր խմել:

Ջրի անբավարարության պատճառով օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը. թույները դուրս չեն գալիս, և տեղի է ունենում ջրազրկում:
Եթե ուզում եք հասկանալ՝ բավարար քանակությամբ եք ջուր խմում, թե ոչ, econet.ru-ն ձեզ առաջարկում է ստուգել հետևյալ 10 նշաններով:

1.Բերանում չորություն: Դա ամենաառաջին նշանն է այն բանի, որ օրգանիզմը ջուր է խնդում:

2.Չոր մաշկ: Չափազանց չոր մաշկը նույնպես վկայում է օրգանիզմում ջրի պակասի մասին:

3.Հանկարծակի ուժեղ ծարավ: Դա օրգանիզմի ջրազրկման հետևանք է, երբ արդեն ուղեղը սկսում է ակտիվ ազդանշաններ ուղարկել և ջուր պահանջել: Ալկոհոլը շատ ուժեղ ջրազրկում է օրգանիզմը:

4.Աչքերում չորություն: Եթե զգում եք աչքերում չորություն, թեթև քոր, ինչպես նաև երբ աչքերը արնակալում են, ուրեմն շտապ ջուր խմեք:

5.Մեզի քանակի նվազում և գույնի փոփոխություն: Դա նշան է, որ ջուր քիչ եք խմում:

6.Զարկերակի արագացում, սրտխփոց: Ջուր կորցնելիս արյան քանակը պակասում է, այն դառնում է ավելի խիտ և սկսում է շրջանառություն կատարել դանդաղ: Արդյունքում սրտի ծանրաբեռնվածությունը ավելանում է, և մարդու օրգանները ավելի քիչ թթվածին են ստանում:

7.Հոդացավ: Քանի որ մեր աճառային սկավառակները բաղկացած են 80% ջրից, այդ պատճառով, որպեսզի չշփվեն և իրար չմաշեցնեն` հատկապես ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ժամանակ, հարկավոր է շատ ջուր խմել:

8.Մկանային զանգվածի նվազում: Մկանները նույնպես կիսով չափ կազմված են ջրից: Ներկայումս բոլոր բժիշկները և մարզիչները եկել են այն եզրակացության, որ նույնիսկ մարզումների ժամանակ հարկավոր է պարբերաբար ջուր խմել:

9.Խրոնիկ հոգնածություն և քնկոտություն: Եթե օրգանիզմում ջուրը բավարար չէ, այն սկսում է ջուր վերցնել ներսից, այդ թվում արյունից, ինչն էլ հանգեցնում է թթվածնի պակասի:

10.Առաջանում են մարսողական համակարգի խնդիրներ, օրինակ՝ այրոց և ստամոքսի խանգարում: