Հոդերի քրոնիկ հիվանդությունները և իմունիտետի նվազման հետ կապված հիվանդությունները կարող են վատթարանալ աշնանը՝ ցերեկային ժամերի փոփոխության պատճառով: Ասել է ֆիզիոթերապևտ Եվգենի Լիխաչովը։
«Աշնանը ցերեկային ժամերի, օդի ջերմաստիճանի և խոնավության փոփոխության պատճառով վատանում են հոդերի քրոնիկ հիվանդությունները, ռևմատոիդ հիվանդությունները, իմունիտետի նվազման հետ կապված հիվանդությունները»,- նշել է բժիշկը։
Ըստ Լիխաչևի՝ հենաշարժական համակարգի հիվանդությունների սրման վրա ազդում են կոշիկների և հագուստի սեզոնային փոփոխությունները, ինչպես նաև սթրեսը, որը կարող է առաջանալ արձակուրդից կամ դպրոցը/աշխատանք սկսելուց և եղանակի փոփոխությունից հետո։
Սթրեսը նվազեցնում է իմունիտետը և հրահրում վարակիչ հիվանդությունների առաջացումը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։