Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։