Ցուրտ եղանակին արժե սննդակարգում ավելացնել մսային ուտեստներ ու բարդ ածխաջրեր, օրինակ՝ շիլա, քանի որ դրանք կհագեցնեն օրգանիզմն էներգիայով ու կօգնեն ձեզ տաքանել։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է դիետոլոգ եւ սննդաբան Եվգենի Արզամասցեւը։
Նրա խոսքով՝ ջերմության արտադրությանը կնպաստեն նաեւ տաք համեմունքները, ինչը կարագացնի նյութափոխանակությունը։ Մասնագետը խորհուրդ է տալիս խմել նաև տաք ըմպելիքներ։ Սակայն նա ընդգծել է, որ դրանք չպետք է այրող լինեն։
«Շատ տաք սնունդն ու խմիչքները կարող են մեծացնել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների վտանգն ու վատթարացնել առկա խնդիրները: Օրինակ, եթե առկա են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, գաստրիտ, խոց, նման սնունդ ուտելուց հետո վիճակը կվատթարանա»,- զգուշացրել է Արզամասցևը։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ չի տալիս տաքանալու համար ալկոհոլ խմել, քանի որ դա կարող է նույնիսկ հանգեցնել հիպոթերմային։