Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 7-ին ժամը 12:40-ից դադարեցվել է (գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 3 ժամ) Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի (Մարմաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոց), Վասիլյան (Կոմսոմոլի), Եսայան, Կ.Դեմիրճյան, Գրիբոյեդովի, Մնջոյան, Խնկոյան, Շչեդրինի փողոցների, Աբովյան 1-ին նրբանցքի, Խնկոյան փողոցի նրբանցքների, Գերցենի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ, Կ.Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ շարքերի, 8-րդ զին․ թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
2024 թվականի հոկտեմբեր ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2024 թվականի նոյեմբերի 8-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։
Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկած) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում: Գազպրոմ Արմենիա