Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Oragir.News-ի տեղեկություններով՝ սպանվածը Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչ 17-ամյա Դավիթն է։ Oragir.News-ի հետ զրույցում Նոր Խարբերդի վարչական ղեկավար Կամո Կակոյանը նշեց, որ Դավիթը շատ լավ տղա էր։
«Շատ նորմալ ընտանիքից էր։ Սովորում էր 11-րդ դասարանում։ Շատ համով երեխա էր։ Շատ ակուրատնի, խելոք, աշխատող ընտանիք։ Ունի երկու եղբայր իրենից մեծ։ Ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, շինարարությամբ»,- ասաց նա։
Վարչական ղեկավարի խոսքով՝ վեճի մասին տեղեկություններ չունի։
«Հիմա ես՝ ավելորդ բաներ ասեմ, սուտ կլինի։ Գյուղում անիմաստ խոսակցություններ է՝ ոչ մի բան չկա, որ ասենք՝ մի հատ նյութ կա, որ այդ նյութի համար բան ա էղել»,- ասաց նա։
Ըստ Կակոյանի՝ վիճաբանությունը եղել է մեկ այլ գյուղի բնակչի հետ։ «Այնթափ գյուղի բնակչի հետ ա եղել։ Էկել են մեր գյուղ, վեճն էղել ա։ Մեկը մյուսին ճանաչում ա։ Ոչ ոք չգիտի, թե ինչ հարցով ա։ Ընդամենը տևել ա 5 րոպե։ Ինքը եղել ա մենակ։
Վիճաբանությունն իրենց տնից մի 100-200 մետր ներքև ա եղել՝ ժամը 22։00-ի սահմաններում»,- նշեց վարչական ղեկավարը։