Ակնաբույժ Վալենտինա Անիսիմովան թվարկել է ամենօրյա սովորություններ, որոնք առաջացնում են աչքի հիվանդություններ և նվազեցնում տեսողության սրությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն։

Նախ, Անիսիմովան զգուշացրել է, որ տեսողությունը զգալիորեն վատանում է, եթե հաճախ եք կարդում հասարակական տրանսպորտում։ Նա բացատրել է, որ նման ընթերցանության ժամանակ աչքի մկանները անընդհատ լարվում են և փոխում հեռավորության կենտրոնացումը, ինչը աստիճանաբար հանգեցնում է տեսողության սրության նվազման։

Ակնաբույժը վնասակար է անվանել նաև պառկած կամ համակարգչի մոտ կարդալու սովորությունը։ Բժիշկը բացատրել է, որ այս դեպքերում կարող է զարգանալ համակարգչային համախտանիշ, որի դեպքում աչքը կորցնում է ճիշտ կենտրոնացումը պահպանելու ունակությունը։

«Սա կարող է հանգեցնել տեսողական ապարատի լուրջ գերլարման և, ի վերջո, տեսողության վատթարացման»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է Անիսիմովան:

Մասնագետը հավելել է, որ աչքերի առողջության համար կարևոր է, որ այն սենյակներում, որտեղ մարդ աշխատում և հանգստանում է, լավ լուսավորություն լինի։ Նա պարզաբանել է՝ չափազանց աղոտ կամ պայծառ լույսը կարող է առաջացնել ցանցաթաղանթի ֆոտոընկալիչների ֆունկցիայի խանգարում։ Այս վիճակի նշան են աչքերի առաջ լողացող սև շրջանակները, նշել է ակնաբույժը։