Խուրման ոչ միայն համեղ է, այլ նաև շատ օգտակար մարդու օրգանիզմի համար, հատկապես, եթե այն օգտագործեք ամեն օր:

 

Մի քանի փաստ խուրմայի մասին.

Հագեցնող է

Խուրման հարուստ է մարգանեցով, մագնեզիումով, մանրաթելով, В-6 վիտամինով, կալիումով և պղնձով:

Լավացնում է մարսողությունը

Խուրմայի օգտագործումը կազատի փորկապությունից, գազերից և որովայնի փքվածությունից:

Թեթևացնում է ցավը

Խուրման հարուստ է մագնեզիումով, որը հայտնի է հակաբորբոքային միակցմամբ: Այդպիսով, խուրման արդյունավետ է արթրիտով առաջացած ցավի դեպքում: Ինչպես նաև խուրման կօգնի իջեցնել զարկերակային ճնշումը, ինչը կնվազեցնի ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիկսը:

Խորհուրդ է տրվում հղիներին

Ապացուցված է, որ խուրման օգտակար է կանանց հղիության ժամանակ: Պարզվում է, որ այն կանանց մոտ, ովքեր հղիության վերջին 4 շաբաթվա ընթացքում խուրմա են օգտագործում, ծննդաբերությունն առավել անցավ է ընթանում:

Լավացնում է ուղեղի ֆունկցիան

Հետազոտություններից մեկի համաձայն` B6 վիտամինն օգնում է ուղեղի գործունեությանը: Խուրման հարուստ է այդ անհրաժեշտ վիտամինով, որն օգնում է լավացնել հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական ֆունկցիաները: