Դատարկ ստամոքսին հում ձվի հաճախակի օգտագործումը վտանգավոր է սալմոնելոզի պատճառով, NEWS.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։

Նրա խոսքով՝ սա կարող է նաև ալերգիկ ռեակցիայի հանգեցնել։

Սպիտակուցների ալերգիան ավելի արագ կզարգանա, քան եթե խաշած ձու ուտեք։ «Վարակիչ հիվանդությունների ռիսկն այնքան մեծ է, որ կա սննդի համակարգերը կարգավորող կարգադրություն՝ երբեք թույլ խաշած ձու չվաճառել։ Մենք միշտ խոսում ենք ձվի բավարար ջերմային մշակման մասին»,- նշել է բժիշկը։

Ըստ Գինզբուրգի՝ եթե մարդու մոտ բացակայում են ֆերմենտները, օրինակ՝ պանկրեատիտով, ապա հում ձուն ավելի քիչ են հանդուրժում, քան խաշածը։ Բացի այդ, հում ձու ուտելը չի կարող բուժել քրոնիկ հիվանդությունները։ 

Դրանց օգտագործման հետ կապված ռիսկերը գերազանցում են բոլոր սննդային ու բուժական հետևանքները, հավելել է սննդաբանը: