Բժիշկ Մորոզովը խոսել է շատ տղամարդկանց «մեծագույն սիրո»՝ գարեջրի մասին, գրել է Kubnews.ru-ն։

 

Նրա խոսքով՝ ժամանակակից տղամարդը հաճախ շատ ոչ ակտիվ կենսակերպ է վարում։ Նրա սննդակարգը պարունակում է անորակ սնունդ, շատ արագ սնունդ ու մեծ քանակությամբ ալկոհոլ, մասնավորապես՝ գարեջուր։

Այսպիսով, մասնագետի կարծիքով, ոգարեջուրը ամենազզվելի ապրանքն է, որը բացասաբար է անդրադառնում տղամարդու առողջության վրա։ Եթե դուք գարեջրի փոր ունեք, նշանակում է, որ ձեր օրգանիզմում կտրուկ ավելացել է կանացի հորմոնների՝ էստրոգենների քանակը։ Իսկ դա հանգեցնում է լիբիդոյի նվազմանը, իմպոտենցիայի, սթրեսի և նույնիսկ դեպրեսիայի: Եվ եթե ամեն ինչ թողնեք պատահականությանը, ապա շատ չի ուշանա, որ դուք ձեռք կբերեք շաքարախտ, ամորձիների կամ մակերիկամի ուռուցքներ:

 

 

Իսկ գարեջուրը, բացի ձեր օրգանիզմում էստրոգենի պարունակությունը մեծացնելուց, նաև ամենաբացասական ազդեցությունն է ունենում լյարդի վրա և նպաստում նրա բջիջների այլասերմանը։

 

Եթե, ընկերներ, վերցնենք տղամարդկանց առողջության համար ամենավտանգավոր ապրանքները, ապա առաջին տեղում կլինի գարեջուրը։ Կարևոր է հիշել, որ այս բոլոր հետևանքները կապված են գարեջրի չափից ավելի օգտագործման հետ: Գարեջրի չափավոր օգտագործումը (օրական 2-3 բաժակից ոչ ավել) սովորաբար առողջական լուրջ խնդիրներ չի առաջացնում։