Սննդաբան Մարգարիտա Կորոլևան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու չպետք է սուրճ խմել ուտելուց անմիջապես առաջ կամ հետո:
Նրա խոսքով՝ օրը մեկ բաժակ սուրճով սկսելն ամենաառողջ սովորությունը չէ, քանի որ այն խանգարում է նախաճաշին սննդանյութերի կլանմանը:
«Դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խորհուրդ չեմ տալիս: Սուրճը խանգարում է օգտակար նյութերի կլանմանը, ինչպիսիք են երկաթը, ցինկը, մագնեզիումը և կալցիումը»,- ասել է Կորոլևան:
Սննդաբանը շեշտել է, որ սուրճի համար իդեալական պահը սննդի ընդունման երկու հիմնական ժամանակահատվածների արանքում է: Այս դեպքում, ըստ նրա՝ սուրճի բոլոր օգտակար հատկությունները կգործեն, և օրգանիզմում հանքային հավասարակշռությունը չի խախտվի:
«Սուրճը պետք է խմել ուտելուց առնվազն կես ժամ առաջ կամ ուտելուց առնվազն մեկ ժամ հետո»,- ասել է Կորոլևան