Քրոնիկ հազ. ի՞նչ անել, երբ հազը դարձել է մշտական:
Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ թերապիայի գծով փոխտնօրեն Հասմիկ Սաիյանը:
Քրոնիկ հազը 2 շաբաթ և ավելի տևող հազն է, երբ ռադիոլոգիական հետազոտությամբ շնչառական ուղիներում հազ առաջացոնղ որևէ խնդիր չի հայտնաբերվել:
Այդ դեպքում ինչի՞ց կարող է առաջանալ հազը. հիմնական պատճառները 4-ն են.
✔️Հետնազալ շրջանի լորձաթաղանթի բորբոքային ռեակցիաներ
✔️Բրոնխիալ ասթմա
✔️Ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս
✔️Զարկերակային հիպերտենզիայի դեպքում օգտագործվող դեղեր
Սակայն հազ կարող են առաջացնել նաև ուրիշ գործոններ, այդ թվում վիտամինների և միներալների պակասը: Քրոնիկ հազ կարող է առաջանալ վիտամիններ D-ի և B-12-ի պակասից: