Article image
Գիտնականները պարզել են մարդկանց այն խմբին, որոնց ամենից շատ են ենթակա հաստ աղիքի քաղցկեղ ունենալուն

Գիտնականները, որոնք փորձում են պարզել հաստ աղիքի քաղցկեղի հանելուկային տարածման պատճառը երիտասարդների շրջանում, ասում են, որ պարզել են այն մարդկանց խմբերին, որոնք ամենից շատ են ենթակա հաստ աղիքի քաղցկեղ ունենալուն, գրել է Daily Mail-ը։

Եկամտի ցածր մակարդակ ունեցող շրջաններում ապրելը եւ բժշկական ապահովագրության բացակայությունը կապված են մինչեւ 50 տարեկան այդ հիվանդությունից մահանալու բարձր ռիսկի հետ։ Հավանաբար, դա տեղի է ունենում այն պատճառով, որ բնակչության այդ խմբերը թեստավորում չեն անցնում եւ նրանց համար այնքան էլ հասանելի չէ բուժսպասարկումը, ինչը թույլ է տալիս քաղցկեղին տարածվել մինչեւ հայտնաբերվելը։

 

Հետազոտությանը, որն իրականացրել է Կալիֆոռնիայի համալսարանը, ԱՄՆ-ում մասնակցել է 18-49 տարեկան ավելի քան 20 000 պացիենտ կոլորեկտորալ քաղցկեղով, որոնք պատկանել են տարբեր էթնիկական խմբերի, հետազոտությունը տեւել է ավելի քան չորս տարի ախտորոշումը կայացնելուց հետո։ Նրանք հայտնաբերել են, որ մահացության մակարդակը բնիկ հավայցիների եւ Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների շրջանում 34 տոկոսով ավելի բարձր է եղել, քան իրենց հասակակիցների մոտ։ Սեւամորթ մարդիկ 18 տոկոսով ավելի շատ են ենթարկվել բարձր ռիսկի, իսկ իսպանախոսները՝ 15 տոկոսով ավելի։ Հետազոտողները հայտնել են, որ այս անհավասարության պատճառը սոցիալ-տնտեսական գործոններն են, քանի որ այդ փոքրամասնություններն ավելի մեծ հավանականությամբ ապրում են այն շրջաններում, որոնցում բարձր է աղքատության մակարդակը եւ սահմանափակ է ֆինանսական, կրթական եւ այլ ռեսուրսների հասանելիությունը։ Նրանք նշել են, որ փաստացի տվյալների աճող քանակությունը նույնպես ցույց է տալիս, որ իսպանախոս մարդկանց շրջանում արագ ավելանում է հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը վաղ փուլերում, ինչը «վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է ավելի շատ բան անել այդ խնդիրը լուծելու նպատակով ԱՄՆ այս մեծ էթնիկ խմբի համար»։