Դեկտեմբերին պետք է ավելի շատ արմատային բանջարեղեն ուտել, ինչպիսիք են գազարը, ճակնդեղը, բողկն ու կարտոֆիլը: Այս խորհուրդը RIAMO-ի հետ զրույցում տվել է գաստրոէնտերոլոգ Վլադիմիր Ներոնովը:

«Այս ապրանքները լավ են պահվում ու հիմնականում քիմիական մշակման կարիք չունեն: Բացի այդ, կաղամբը՝ սպիտակ, կարմիր կամ բրյուսելյան, պահպանում է վիտամինները, մասնավորապես՝ C վիտամինն ու բջջանյութը»,- նշել է մասնագետը։

Նա նաև խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել խնձորի ձմեռային սորտեր՝ Անտոնովկա կամ Սիմիրենկո, ինչպես նաև տանձ ու ցիտրուսային մրգեր։