Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը պնդում է, որ ամենաառողջ բանջարեղենները, դրանք կանաչն բանջարեղեններն են։ Նրանք ունեն բավականաչափ հակաօքսիդանտներ։ Բայց նույնիսկ նրանց մեջ կա մեկը, որը անհավանական օգուտներ կբերի մարմնին: Այն պետք է լինի բոլորի մենյուում, ովքեր հետեւում են առողջ ապրելակերպին։

«Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հեղինակային հաղորդման եթերում բժիշկը նշել է, որ ամեն օր յուրաքանչյուր մարդ պետք է ուտի կես կիլոգրամ միրգ և նույնքան բանջարեղեն։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել բրոկկոլիին։

Բրոկկոլին բավականաչափ ֆոլաթթու է պարունակում։ Հղի կանանց համար դա անհրաժեշտ է։ Բացի այդ, բանջարեղենը հարուստ է սուլֆորաֆանով, որն ունի ընդգծված հակաքաղցկեղային ազդեցություն։ Բրոկկոլին նվազեցնում է նաև ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը, բարձրացնում է տարբեր վիտամինների մակարդակը, օգնում է պայքարել ավելորդ քաշի և նույնիսկ շաքարախտի դեմ։

«Բրոկկոլին ամենաառողջ բանջարեղեններից մեկն է՝ այսպես ասած, առողջ սնվելու արքան»,- ընդգծեց մասնագետը։