Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում, հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram ալիքը։ Ըստ աղբյուրի՝ ներկայումս ինքնաթիռում ուղևորներ են մնում։ Նրանք սպասում են լրացուցիչ տեղեկությունների։
Ինչպես պարզաբանել է ալիքը, թռիչքի ժամանակ ուղեւորներին տեղեկացրել են, որ օդային տարածքի փակ գոտին ընդլայնվել է։ Արդյունքում ինքնաթիռի վառելիքը սպառվել է, և անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում՝ լիցքավորվելու համար։
Տեսանյութը՝ օդանավից
Ավելի վաղ «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել էր ձյան տեղումների պատճառով։
Կադրերը՝ այստեղ