Ամուսինը պոկել է կնոջ ականջը և հրդեհել նրա տունը։
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Թավդա քաղաքում։ 2 տարվա ամուսնությունից հետո Յանան ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն Մաքսիմը բռունցքներով փորձել է «համոզել» նրան։ Ոստիկանության հաղորդումը չի օգնել, որ բռնություն գործադրողը արագ ազատ է արձակվել, գրել են ԶԼՄ-ները։
Վրեժխնդրության համար նա պոկել է իր «սիրելիի» ականջի մի մասը։ Դեկտեմբերի վերջին նա ծեծի է ենթարկել Յանայի ընկերոուհուն, ով կանգնել է նրա կողքին։ Հետո նա հարձակվել է ոստիկանների վրա։ Նորից հայտնվել է բաժանմունքում, բայց այնտեղ նույնիսկ մեկ օր չի մնացել։
Նա կացնով վերադարձել է կնոջ մոտ ու սպառնացել, որ կկոտորի և՛ կնոջը, և՛ երեխաներին։ Հետագայում տղամարդն այրել է տունը, որը Յանան մի քանի տարի կառուցել է։ Դրա համար նա հայտնվել է կալանավայրում և օրերս ազատ արձակվել։
Կինը վախեցել է իր և իր դուստրերի համար։ Մաքսիմը գիտի, թե որտեղ են ապրում նրա բոլոր հարազատները և ընկերները։ Յանայի խոսքով՝ ոստիկանները նրան պարզապես խորհուրդ են տվել տեղափոխվել այլ քաղաք։