Ստամբուլում կեղծ ալկոհոլով թունավորումից 30 մարդ է մահացել։
Ընդհանուր առմամբ 46 մարդ դիմել է բժշկական օգնության, գրել են ԶԼՄ-ները։
Հարուցվել է քրեական գործ, այդ թվում՝ «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով, երկու կասկածյալ կալանավորվել է։ Նրանք Թուրքմենստանի քաղաքացիներ են։
A haber հեռուստաալիքի տվյալներով՝ 31 հիվանդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։