Օբվոդնի ջրանցքն ընկած մեքենայի կին ուղևորներից մեկը մահացել է, հայտնել է ՌԴ ոստիկանությունը։

Մեքենան բարձրացվել է բեռնատար ամբարձիչով։ Երկրորդ աղջիկը, որին ավելի վաղ հանել էին փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական տեղեկություններով՝ սրահից մեկ աղջիկ հոսպիտալացվել է Ջանելիձեի անվան գիտահետազոտական ​​ինստիտուտ՝ կլինիկական մահվան վիճակում։ Երկրորդ ուղեւորը եղել է սրահում՝ առանց կյանքի նշանների։

Խորտակված ավտոմեքենան հաշվառված է եղել 37-ամյա Մարինա Ս.-ի անունով։