Ղազախստանի Ակտաուի մերձակայքում ադրբեջանական AZAL ընկերության ինքնաթիռի կործանման փաստով երեք երկրներում առանձին քրեական գործեր են հարուցվել, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը։
Նա նշել է, որ առանձին քրեական գործեր են հարուցվել, քննչական միջոցառումներ են իրականացվում Ռուսաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։
Գլխավոր դատախազը հավելել է, որ քննարկվում են Ղազախստանի և Ադրբեջանի կողմից իրականացված հետաքննության արդյունքները։
Բաքվից Գրոզնի թռչող AZAL մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում 67 մարդկանցից 38-ը մահացել են, 29-ը ողջ են մնացել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի օդային տարածքում ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով։