Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ փետրվարի 1-ից բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ: «Որոշել ենք նաև բոյկոտի ձևը:

Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա և նստում ավտոբուս:

 

Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են:

Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»,- նշել է Հայկ Մարությանը: